Ռոնալդ Արաուխո. ««Բարսելոնան» իսկապես ցանկանում էր հաղթել Եվրոպա Լիգայում»

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն մեկնաբանել է Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Այնտրախտից» կրած տնային պարտությունը (2:3):

«Շատ ցավալի է, որ մենք պարտվեցինք այս խաղում։ Չնայած վերջնական արդյունքին` մենք արեցինք այն, ինչի ուղղությամբ աշխատել էինք մարզումների ժամանակ։ Ցավալի է, քանի որ մենք պատժվեցինք հանդիպման առանցքային պահերից յուրաքանչյուրում թույլ տված սխալների համար։ Սխալներ կան, որոնք չի կարելի թույլ տալ եվրոպական ասպարեզում, դրա համար էլ դուրս մնացինք մրցաշարից։

Վերջնական արդյունքը մեզ համար կործանարար կանվանեն, քանի որ մենք իսկապես շատ էինք ցանկանում հաղթել Եվրոպա Լիգայում։ Բայց մենք չենք կարող հիասթափվել. պետք է անմիջապես գլուխներս բարձր առաջ շարժվենք, քանզի դեռ կա Իսպանիայի առաջնություն, որում պետք է շարունակել պայքարը»,- Արաուխոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: