4 գոլ հավակնում է դառնալ Եվրոպա Լիգայի՝ շաբաթվա լավագույնը (VIDEO)

Հինգշաբթի օրը՝ ապրիլի 14-ին, կայացան Եվրոպայի Lիգայի 1/4 եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները։ ՈւԵՖԱ-ն առանձնացրել է 4 գոլ, որոնք հավակնում են դառնալ այս շաբաթվա լավագույնը:

Լավագույն գոլի հեղինակ կարող են լինել Ռաֆայել Բորեն («Այնտրախտ), Սերխիո Բուսկետսը («Բարսելոնա»), Քրիստոֆեր Նկունկուն («Լայպցիգ») կամ Ջարոդ Բոուենը (Վեստ Հեմ):

Շաբաթվա լավագույն գոլի օգտին կարող եք քվեարկել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի այս հղումով: