Օլիվեր Գլասներ. «Բոլոր նրանք, ովքեր այստեղ էին, չեն մոռանա այս ապշեցուցիչ երեկոն»

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» գլխավոր մարզիչ Օլիվեր Գլասները մեկնաբանել է Եվրոպա Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակը (3:2): Այս արդյունքը գերմանական ակումբին դուրս բերեց 1/2 եզրափակիչ (առաջին խաղը՝ 1:1)։

«Այսօր իմ տղաները պարզապես անհավանական խաղացին: Իհարկե, վերջում մենք ինքներս վերակենդանացրինք ինտրիգը, որն ամենևին էլ պետք չէր։ Իմ երախտագիտությունն եմ հայտնում «Այնտրախտի» ֆուտբոլիստներին ու երկրպագուներին։ Բոլոր նրանք, ովքեր այստեղ էին, չեն մոռանա այս ապշեցուցիչ երեկոն: Այս էմոցիոնալ պահերը, որ պարգևում է ֆուտբոլը, չի կարելի գնել աշխարհում ոչ մի գումարով։

Վերցնենք, օրինակ, Տուրեին, ով մի քանի շաբաթ չի խաղացել, իսկ այսօր նման խաղ ցուցադրեց։ Սա այն է, ինչ կոչվում է թիմային ոգի»,- Գլասների խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։