Յուրգեն Կլոպ. «Ունայ Էմերին գավաթների արքան է»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գովաբանել է «Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերիին, ում թիմի հետ նա կհանդիպի Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում։

«Եթե ես կարողանայի վերլուծություն կատարել «Վիլյառեալի» վերաբերյալ հենց հիմա, դա շատ տարօրինակ կլիներ: Ես տեսա արդյունքները, խաղը շատ տպավորիչ էր։ Ունայ Էմերին գավաթների արքան է, անհավանական է այն, ինչ նա անում է: Բայց ինձ որոշ ժամանակ տվեք, որպեսզի պատշաճ կերպով պատրաստվեմ»,- ասել է Կլոպը BT Sport-ի եթերում։

Նախորդ մրցաշրջաններում Ունայ Էմերին 4 անգամ հաղթել է Եվրոպա Լիգայում. 3 անգամ՝ «Սևիլիայի» հետ և 1 անգամ՝ «Վիլյառեալի»։