Իբրահիմա Կոնատեն կրկնել է Չեմպիոնների Լիգայում Սալահի, Կրաուչի և Ֆիրմինոյի նվաճումը

Չորեքշաբթի օրը՝ ապրիլի 13-ին, կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի «Լիվերպուլ» – «Բենֆիկա» պատասխան հանդիպումը։ Այն ավարտվեց ոչ-ոքի՝ 3։3 հաշվով։

Մերսիսայդցիների կազմում գոլի հեղինակ դարձավ պաշտպան Իբրահիմա Կոնատեն՝ 21-րդ րոպեին բացելով խաղի հաշիվը։ Նույնը ֆրանսիացին արել էր առաջին խաղում։

Այսպիսով, Կոնատեն դարձավ «Լիվերպուլի» պատմության չորրորդ ֆուտբոլիստը, ով գոլ է խփել մրցաշարի 1/4 եզրափակչի երկու խաղում էլ։ Նախկինում դա հաջողվել էր Պիտեր Կրաուչին (ՊՍՎ-ի դեմ 2006/07 մրցաշրջանում), Մոհամեդ Սալահին («Մանչեսթեր Սիթիի» դեմ, 2017/18) և Ռոբերտո Ֆիրմինոյին («Պորտուի» հետ, 2018/19):