Դավիդե Ձապակոստան հավատում է «Լայցպիգի» դեմ խաղում «Ատալանտայի» հաջողությանը

«Ատալանտայի» պաշտպան Դավիդե Ձապակոստան Եվրոպա Լիգայի 1/4 եզրափակչի «Լայպցիգի» դեմ պատասխան խաղից առաջ ասել է, որ պետք է հավատալ հաջողությանը։

«Ինձ բախտ է վիճակվել հաղթել (Եվրոպա Լիգայում) «Չելսիի» հետ և լավ եմ հիշում, որ այդ տարի շատ դիմակայություններ եղան, որոնցում մեր բախտը բերեց: Գաղտնիք չկա, փլեյ-օֆֆում ամեն ինչ կարող է որոշել մեկ բախտորոշ պահը, իսկ էմոցիաները կարող են առանցքային դեր խաղալ։ Ի վերջո, այն թիմերը, որոնք հավատում են իրենց հաջողությանը մինչև վերջ, ավելի հեռուն են գնում»,- Ձապակոստայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 14-ին Բերգամոյում։ Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 20:45-ին։ Առաջին խաղն ավարտվել էր 1:1 հաշվով: