ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների Լիգայի 1/2 եզրափակչի ժամանակացույցը

Հրապարակվել է Չեմպիոնների Լիգայի 2021/22 մրցաշրջանի կիսաեզրափակիչ հանդիպումների խաղացանկը։ «Մանչեսթեր Սիթին», «Ռեալը», «Լիվերպուլը» և «Վիլյառեալը» շարունակում են պայքարը տիտղոսի համար։

Առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին։ «Մանչեսթեր Սիթին» կընդունի Մադրիդի «Ռեալին»: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։ «Լիվերպուլն» ապրիլի 27-ին կխաղա «Վիլյառեալի» հետ։

Առաջին հանդիպումներ.

«Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» ապրիլի 26 (23:00)

«Լիվերպուլ» – «Վիլյառեալ» ապրիլի 27 (23:00)

Պատասխան խաղեր

«Վիլյառեալ» – «Լիվերպուլ» մայիսի 3 (23:00)

«Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» մայիսի 4 (23:00)