«Բավարիայի» նախագահը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայից թիմի դուրս մնալը

«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները խոսել է Չեմպիոնների Լիգայի 2021/2022 խաղարկությունից մյունխենյան ակումբի դուրս մնալու մասին։ Քառորդ եզրափակչի փուլում թիմը 2 խաղի արդյունքով ընդհանուր 1։2 հաշվով պարտվեց իսպանական «Վիլյառեալին»։

«Մենք հիասթափված ենք քառորդ եզրափակչում կրած պարտության պատճառով, քանի որ՝ չնայած «Վիլյառեալի» նկատմամբ մեր հարգանքին, սա հաստատ մեր մակարդակը չէ: Բայց «Բավարիան» միշտ աչքի է ընկել նրանով, որ անհաջողություններից հետո ուժեղացել է։ Դա խնդիր է, որն այժմ մեր առջև դրված է:

Վստահ եմ, որ «Բավարիայի» ֆուտբոլիստները թույլ չեն տա, որ ամեն ինչ ավարտվի նման նոտայով։ Այս պարտությունը ֆուտբոլիստներին կմոտիվացնի հաջորդ Չեմպիոնների Լիգայից առաջ։ «Բավարիայի» ֆուտբոլիստները ցանկանում են ակումբի հետ միասին պատմություն կերտել»,- Հայների խոսքերն է մեջբերում Bild-ը: