Ջոն Սթոունզը նշել է՝ որն է «Մանչեսթեր Սիթիի» հաջողության գլխավոր գրավականը

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ջոն Սթոունզը խոսել է «քաղաքայինների» հաջողության գլխավոր պատճառի մասին: Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպմանն անգլիական ակումբը Մադրիդում ոչ-ոքի խաղաց «Ատլետիկոյի» հետ (0:0) և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։

«Այս 6 տարիների ընթացքում, ինչ ես այստեղ եմ, մեր հաջողության գրավականն այն է, որ յուրաքանչյուր ոք խաղում է իր դերը, իր դերը՝ կարևոր պահերին, և նրանք պատրաստ են, երբ նրանց խաղադաշտ են դուրս բերում»,- Սթոունզի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել հենց Ջոն Սթոունզը։ Կիսաեզրափակչում «Մանչեսթեր Սիթին» կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ։