Ռոբերտո Ֆիրմինոն կրկնեց Չեմպիոնների Լիգայում Սթիվեն Ջերարդի ցուցանիշը

«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն 2 գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի «Բենֆիկայի» դեմ պատասխան խաղում (3:3):

Դրա շնորհիվ բրազիլացին դարձավ մերսիսայդցիների պատմության չորրորդ ֆուտբոլիստը, ով եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում 20 և ավելի գոլ է խփել:

Ֆիրմինոն հավասարվել է Սթիվեն Ջերարդին և նրա հետ կիսում է Չեմպիոնների Լիգայում «Լիվերպուլի» պատմության լավագույն ռմբարկուների ցանկի 3-րդ հորիզոնականը. նրանք երկուսն էլ 21 գոլ են խփել:

Ռեկորդը պատկանում է Մոհամեդ Սալահին, ով մրցաշարում «Լիվերպուլի» կազմում դարձել է 33 գոլի հեղինակ։