4 գոլ հավակնում է դառնալ Չեմպիոնների Լիգայի՝ շաբաթվա լավագույնը (VIDEO)

Այս շաբաթ տեղի ունեցան Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումները։ ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 4 ֆուտբոլիստի, որոնց խփած գոլերը հավակնում են դառնալ շաբաթվա լավագույնը։

Հավակնորդների թվում են «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, «Լիվերպուլի» կիսապաշտպան Ռոբերտո Ֆիրմինոն (2-րդ գոլ), «Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը ու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն։

Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղերի լավագույն գոլի օգտին կարող եք քվեարկել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում։

https://twitter.com/ChampionsLeague/status/1514364813572546563