«Բարսելոնայի» և Ռոնալդ Արաուխոյի միջև նոր պայմանագրում խոշոր հրաժարագին կլինի

«Բարսելոնան» մոտ է պաշտպան Ռոնալդ Արաուխոյի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելուն, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ «կապտանռնագույնները» պայմանավորվել են մինչև 2026 թվականը նախատեսված նոր համաձայնագիր կնքել ուրուգվայցի ֆուտբոլիստի հետ։ Նոր պայմանագրում 23-ամյա պաշտպանի հրաժարագինը կկազմի 1 մլրդ եվրո։ Կողմերը գործարքը պետք է կնքեն առաջիկա օրերին:

«Բարսելոնայի» և Արաուխոյի միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։