Պեպ Գվարդիոլան ամփոփել է «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղի արդյունքը

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր թիմի հաղթանակը ՉԼ-ի 1/4 եզրափակչի «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղում և մրցաշարի հաջորդ փուլ դուրս գալը:

«Նրանք Իսպանիայի գործող չեմպիոններն են, լավ խաղացին և երկրորդ խաղակեսում մեզնից լավն էին: Մեր բախտը բերեց, որ գոլ բաց չթողեցինք: Արդյունքում մենք կիսաեզրափակչում ենք և դա արժանիորեն է։

«Ատլետիկոն» շատ բարդ մրցակից է. Չեմպիոնների Լիգայի բոլոր մասնակիցները դժվարություններ են ունենում այս մարզադաշտում։ Այնպես որ, հիանալի է, որ մենք անցանք հաջորդ փուլ:

Մենք չենք կարող ամեն խաղում 4-5 գոլ խփել, մենք նույնպես մարդիկ ենք և այստեղ ենք եկել «Լիվերպուլի» հետ ծանր խաղից հետո»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։