Դարվին Նունյեսը Չեմպիոնների Լիգայում «Բենֆիկայի» ռեկորդակիր է դարձել

Չորեքշաբթի օրը՝ ապրիլի 13-ին, կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի «Լիվերպուլ» – «Բենֆիկա» պատասխան հանդիպումը։ Այն ավարտվեց ոչ-ոքի՝ 3։3 հաշվով։

Լիսաբոնական ակումբի կազմում գոլի հեղինակ դարձավ հարձակվող Դարվին Նունյեսը։ 22-ամյա ֆուտբոլիստի համար դա վեցերորդ գոլն է եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի ընթացիկ խաղարկությունում։

Այսպիսով, Նունյեսը դարձավ «Բենֆիկայի» ռեկորդակիր ՉԼ-ի մեկ մրցաշրջանում գոլերի քանակով՝ գերազանցելով Նունու Գոմեշին, ով 1998/99 մրցաշրջանում 5 գոլ է խփել։