«Յուվենտուսը» նոր պայմանագիր է կնքել թիմի դարպասապահի հետ

«Յուվենտուսի» դարպասապահ Մատիա Պերինը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ մինչև 2025 թվականը, գրում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինյան ակումբի հետ իտալացի ֆուտբոլիստի նոր համաձայնագրի ստորագրման մասին կհայտարարվի այսօր՝ ապրիլի 14-ին։

29-ամյա ֆուտբոլիստը «Յուվեի» կազմում հանդես է գալիս 2018 թվականից։ Այս մրցաշրջանում Պերինը բոլոր մրցաշարերում անցկացրել է 8 հանդիպում, որոնցում բաց է թողել 8 գոլ և 3 անգամ անառիկ պահել դարպասը։