Յան Օբլակ. ««Ատլետիկոն» «Ման. Սիթիի» հետ 2 խաղում միասին ավելի շատ շանսեր ուներ»

«Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը խոսել է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան հանդիպման (0:0) մասին:

«Մենք իսկապես շատ ջանքեր գործադրեցինք, սա հիանալի հանդիպում էր, մենք ավելիին էինք արժանի: Մենք հիասթափված ենք, քանի որ ամեն ինչ արեցինք գոլ խփելու և հաղթելու համար:

Առաջին խաղում մրցակիցն ավելի լավն էր, իսկ երկրորդում արդեն մենք էինք ավելի ուժեղ։ Եթե ​​2 խաղերը միասին հաշվենք, մենք ավելի լավ հնարավորություն ունեինք: Սակայն դա, ի վերջո, բավարար չէր կիսաեզրափակչի ուղեգիր նվաճելու համար:

Մեր հանդերձարանում միայն հիասթափություն կա, քանի որ չհասանք կիսաեզրափակիչ, բայց ոչ ոք չի կարող որևէ մեկին մեղադրել։ Բոլորը ներդրեցին իրենց ամբողջ ուժը։ Բախտը չժպտաց գոլ խփելու համար»,- դարպասապահին է ցիտում է Marca պարբերականը։