«Չելսիի» կիսապաշտպան Ռուբեն Լոֆթուս Չիկը հնարավոր է տեղափոխվի Ա Սերիա

«Չելսիի» կիսապաշտպան Ռուբեն Լոֆթուս Չիկը կարող է կարիերան շարունակել «Լացիոյում», հաղորդում է Corriere dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիացի ֆուտբոլիստի՝ իտալական ակումբ տեղափոխությամբ հետաքրքրված է թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին։ «Լացիոն» հավանական փոխարինողներ է փնտրում Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին։ Կիսապաշտպանի տրանսֆերի համար հռոմեական ակումբը պատրաստ է վճարել 20 մլն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը «Չելսիի» կազմում անցկացրել է 31 հանդիպում՝ կատարելով 4 գոլային փոխանցում: Նրա պայմանագիրն «ազնվականների» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։