Նելսոն Վերիսիմո. ««Բենֆիկայի» երկրպագուները պետք է հպարտանան ՉԼ-ում մեր մրցելույթներով»

«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Նելսոն Վերիսիմոն Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Լիվերպուլի» հետ ոչ-ոքիից (3:3) հետո մեկնաբանել է իր թիմի՝ մրցաշարից դուրս մնալը:

«Մենք գիտեինք, որ մեզ բարդ առաջադրանք է սպասվում աշխարհի լավագույն թիմերից մեկի դեմ: Մենք միշտ պետք է ձգտենք լավագույն խաղին։ Սա հիանալի եվրագավաթային երեկո էր՝ ընդդեմ հիանալի թիմի: Իհարկե, նեղսրտած ենք, որ չկարողացանք հաղթել, բայց թիմը լավ աշխատանք կատարեց։

«Բենֆիկայի» բոլոր երկրպագուները պետք է հպարտանան այս Չեմպիոնների Լիգայում մեր մրցելույթներով։ Մենք բարդ խումբ ունեինք, որից հետո հաղթահարեցինք «Այաքսի» արգելքը և հայտնվեցինք «Լիվերպուլի» դեմ»,- ասել է Վերիսիմոն Eleven Sports-ին: