Ռիո Ֆերդինանդը՝ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստների պահվածքի մասին. «Նրանք պետք է ամաչեն»

Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը քննադատել է «Ատլետիկոյի» ֆուտբոլիստների պահվածքը Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղում (0:0):

Հանդիպման ավարտին երկու թիմերի ֆուտբոլիստների միջև բախում տեղի ունեցավ, իսկ եզրափակիչ սուլիչից հետո կոնֆլիկտը տեղափոխվեց տրիբունայի տակ գտնվող սենյակ։

««Ատլետիկոյի ֆուտբոլիստների նողկալի պահվածքը: Նրանք պետք է ամաչեն իրենց արածի համար:

Ինչ վերաբերում է ֆուտբոլին, ապա պետք է արժանին մատուցել «Ատլետիկոյին», քանի որ նրանք ստիպեցին «Մանչեսթեր Սիթիին» խաղալ այնպես, ինչպես մենք դա վաղուց չէինք տեսել:

Այնուամենայնիվ, հանդիպման վերջում որոշ բաներ ամենևին էլ այն չէին, ինչ ցանկանում եք տեսնել ֆուտբոլի խաղադաշտում»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում BBC-ն։