Ռիո Ֆերդինանդը քննադատել է Ռալֆ Ռանգնիկի օրոք «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը գնահատել է անգլիական ակումբի խաղը գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկի օրոք։

«Նրանք ասում էին, որ Սուլշերի օրոք «Մանչեսթեր Յունայթեդը» չուներ ոճ, փիլիսոփայություն, ինքնություն: Այդ պատճառով նա այլևս ակումբում չէ։ Հիմա ես նույնպես չեմ կարող հստակ ասել, թե ինչպես է խաղում «Մանչեսթեր Յունայթեդը», որոշել թիմի կառուցվածքն ու փիլիսոփայությունը, այն գոյություն չունի։ Թիմը, անկեղծ ասած, քանդված տեսք ունի»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում BT Sport-ը։

Մանկունիացիները 31 խաղից հետո 51 միավորով 7-րդ տեղում են Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում: «Յունայթեդն» ապրիլի 16-ին կխաղա «Նորվիչի» հետ