Մոհամեդ Սալահ. «Կցանկանայի, որ «Լիվերպուլը» նվաճեր այս մրցաշրջանի բոլոր 4 տիտղոսները»

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը խոսել է այս մրցաշրջանում թիմի ծրագրերի մասին:

«Կցանկանայի, որ այս մրցաշրջանում մենք նվաճեինք բոլոր 4 տիտղոսները։ Մենք նախկինում երբեք չենք կարողացել դա անել, բայց այս մրցաշրջանում մոտ ենք նման նվաճմանը, քանի որ հիանալի մարզավիճակում ենք։ Մենք Պրեմիեր Լիգայում 10 անընդմեջ հաղթանակ ունենք, լավ ընթացք ենք հավաքել և հուսով ենք, որ կարող ենք «Մանչեսթեր Սիթիին» հաղթել տիտղոսի համար պայքարում:

Պետք է վայելել պահը և փորձել հաղթել ամեն ինչ»,- Սալահի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը: