Ժոզե Մոուրինյոն ցանկանում է «Ռոմայում» տեսնել «Ասթոն Վիլայի» կիսապաշտպանին

«Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Դուգլաս Լուիսը կարող է տեղափոխվել «Ռոմա», տեղեկացնում է Calciomercato-ն:

Հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է ուժեղացնել իր թիմի կիսապաշտպանությունը և դիտարկում է 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն ամռանը գնելու հնարավորությունը:

2021/22 մրցաշրջանում բրազիլացին «Ասթոն Վիլայի» կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt.com պորտալը Լուիսի տրանսֆերը գնահատում է 35 միլիոն եվրո: