Պրեմիեր Լիգան ներկայացնող 2 ակումբ կպայքարի ՊՍՎ-ի հարձակվողի համար

«Թոթենհեմը» և «Ասթոն Վիլան» հետաքրքրված են ՊՍՎ-ի հարձակվող Նոնի Մադուեկեի ծառայություններով, հայտնում է Sky Sports-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հոլանդական ակումբը ցանկանում է 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար ստանալ 25 միլիոն ֆունտ ստերլինգ։ Նշենք, որ Մադուեկեն «Թոթենհեմի» ակադեմիայի սան է, նա 2018 թվականին լքեց լոնդոնյան ակումբը և տեղափոխվեց ՊՍՎ։

2021/22 մրցաշրջանում անգլիացին մասնակցած 31 խաղում դարձել է 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt.com պորտալը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 16,2 միլիոն ֆունտ ստերլինգ: