«Միլանի» մի շարք առանցքային ֆուտբոլիստներ բաց կթողնեն «Տորինոյի» դեմ առաջիկա հանդիպումը

Ա Սերիայի 32-րդ տուրի խաղում «Տորինոն» տանը կընդունի «Միլանին»:

Միլանյան ակումբը խաղից առաջ լուրջ կորուստներ ունի:

«Ռոսոներիների» հայտացուցակում  չեն ընդգրկվել Զլատան Իբրահիմովիչը, Իսմայել Բենասերը, Անտե Ռեբիչն ու Սամու Կաստիլյեխոն:

Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, շվեդ ֆուտբոլիստը ձախ ծնկի հետ կապված խնդիր ունի, իսկ մյուս երեք ֆուտբոլիստների մոտ սովորական գերհոգնածություն է:

«Տորինո» – «Միլան» հանդիպումը կկայանա այսօր՝ ժամը 22:45-ին: