Ակսել Վիտսելը կարող է լքել Դորտմունդի «Բորուսիան»

Կիսապաշտպան Ակսել Վիտսելը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի Դորտմունդի «Բորուսիան», հայտնում է Sky Sport Germany-ն։

Գերմանական ակումբը որոշել է չերկարաձգել պայմանագիրը 33-ամյա բելգիացու հետ։ Ամռանը նա թիմից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով։

Հիշեցնենք, որ Վիտսելը «Բորուսիա» է տեղափոխվել 2018 թվականին չինական ակումբից։ Մինչ այդ նա մի քանի տարի հանդես է եկել ռուսական «Զենիթում»։

Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում Բունդեսլիգայում անցկացրել է 25 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։