«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս ամառ կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Daily Mail-ը:
Ակումբի որոշ պաշտոնյաներ կարծում են, որ 37-ամյա Ռոնալդուն պետք է հեռաանա ամռանը, քանի որ չի արդարացնում մարզչի սպասելիքները և անբարենպաստ մթնոլորտ է ստեղծում հանդերձարանում:
Այնուամենայնիվ, հայտնի է, որ «Յունայթեդի» համասեփականատեր Ջոել Գլեյզերը և տնօրենների խորհուրդը վերջնական որոշում կկայացնեն առաջիկայում:
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: