«Յուվենտուսը» ծրագրում է ձեռք բերել «Չելսիի» ֆուտբոլիստին

«Յուվենտուսն» իր հայացքն ուղղել է դեպի «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն, հայտնում է Tuttomercato-ն:

Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է անձամբ թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին։ 30-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «ազնվականների» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին:

Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պնդում է, որպեսզի կիսապաշտպանը մնա՝ չնայած այն բանին, որ նա հաջորդ մրցաշրջանում կարող է անվճար հեռանալ։

Այս մրցաշրջանում Ժորժինյոն «Չելսիի» կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: