Չավին անդրադարձել է հաջորդ մրցաշրջանի համար «Բարսելոնայի» տրանսֆերային ծրագրերին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտնել է, թե արդյոք ակումբը ձեռք կբերի նոր ֆուտբոլիստների ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

«Մենք դեռ նույն տնտեսական վիճակում ենք: Մենք այստեղ չենք մեզ ավելորդություններ թույլ տալու համար: Կա թիմ, որի կազմի վրա մենք աշխատում ենք հաջորդ մրցաշրջանի համար։ Մատեու Ալեմանին, Յորդի Կրոյֆը և ակումբի նախագահը տեղյակ են իմ առաջնահերթությունների մասին, բայց մենք պետք է շատ զգույշ լինենք։ Այդպես է պահանջում ներկայիս իրավիճակը»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca պարբերականը։

«Բարսելոնան» Լա Լիգայի 29 խաղում վաստակել է 57 միավոր և զբաղեցնում է  մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։ Այսօր՝ ապրիլի 10-ին, թիմը կխաղա «Լևանտեի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: