«Ռիվեր Փլեյթի» երիտասարդ կիսապաշտպանը կարող է տեղափոխվել ԱՊԼ-ի թոփ ակումբ

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի ծառայություններով: Ինչպես հայտնում է AlbicelesteTalk-ը՝ անգլիական ակումբն արդեն կապ է հաստատել 21-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։

Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Նա «Ռիվեր Փլեյթի» սան է:

Ընթացիկ մրցաշրջանում Ֆերնանդեսը մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։