Կառլո Անչելոտտին ասել է, որ «Բարսելոնայից» կրած պարտությունը սթափեցրել է «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Լա Լիգայի հերթական տուրի «Խետաֆեի» դեմ խաղում իր թիմի տարած հաղթանակը (2:0):

««Խետաֆեի» դեմ խաղի հենց սկզբից մենք տիրում էինք գնդակին։ Մենք զգաստացանք «Բարսելոնայի» դեմ խաղում սառը ցնցուղից հետո և լավ հաղթահարեցինք ստեղծված իրավիճակը: Մենք արժանապատվորեն գործեցինք»,- իտալացի մարզչի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Մադրիդի «Ռեալը» 31 տուրից հետո վաստակած 72 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 1-ին հորիզոնականը: