Ռոմելու Լուկակույի ներկայացուցիչները բանակցություններ են վարում գրանդ ակումբներից մեկի հետ

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ամառային տրանսֆերի ընթացքում կարող է տեղափոխվել ՊՍԺ։ Այս մասին հայտնում է But-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ բելգիացի հարձակվողի ներկայացուցիչները բանակցություններ են վարում ֆրանսիական ակումբի հետ։ Լուկակուն, ևս ցանկանում է ուժերը փորձել այլ ակումբում:

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա Ռոմելուն Պրեմիեր Լիգայի 20 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ:

Բելգիացի հարձակվողի պայմանագիրը Չեմպիոնների Լիգայի գործող չեմպիոնի հետ ավարտվում է 2026 թվականին: