Թուրինի «Յուվենտուսն» հստակ պլաններ ունի ամառային տրանսֆերային պատուհանի համար

Goal-ը հաղորդում է` Թուրինի «Յուվենտուսն» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստվում է ամրապնդել կազմի առնվազն երեք դիրք։

Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբը փնտրում է նոր ձախ պաշտպանի, գոլահար կիսապաշտպանի, ինչպես նաև հարձակվող Պաուլո Դիբալային փոխարինող ֆուտբոլիստի, ով ամռանը կհեռանա ակումբից։

Ակումբի ներկայացուցիչները արդեն սկսել են բանակցությունները մի քանի ֆուտբոլիստի հետ, սակայն նրանց անունները դեռևս չեն նշվում