Էմրե Ջանը խոսել է ակումբում իր ապագայի մասին

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Էմրե Ջանը կիսվել է իր ապագայի մասին մտքերով։

«Ես կարդացել եմ, որ Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է վաճառել ինձ, բայց կարծում եմ, որ մամուլլը  կեղծ տեղեկատվություն է տարածում:

Այս մրցաշրջանում ես գրեթե ոչ մի սխալ թույլ չեմ տալիս դաշտում և հաճախ խաղում եմ 90 րոպե: Չեմ կարծում, որ ակումբը կցանկանա բաժանվել ինձնից»,- ասել է գերմանացին:

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա գերմանացին անցկացրել է 24 խաղ՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։