Օլիվյե Ժիրու. «Մենք ամեն ինչ կանենք Իտալիայի առաջնությունում հաղթելու համար»

«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն խոսել է Ա Սերիայի մրցաշրջանի մնացած հատվածում թիմի նպատակների մասին։

«Մենք առաջինն ենք մրցաշարային աղյուսակում, հանգստություն և ինքնավստահություն ենք զգում։

Երբ արդյունքները դրական են, ամեն ինչ ավելի հեշտ է դառնում, պետք է հաղթենք բոլոր մնացյալ խաղերում, որպեսզի նվաճենք բաղձալի գավաթը։

Մենք ամեն ինչ կանենք Իտալիայի առաջնությունում հաղթելու համար»,- Ժիրուի խոսքերն է մեջբերում Milan News 24-ը։