Նուսաիր Մազրաուին համաձայնության է հասել գրանդներից մեկի հետ

«Այաքսի» պաշտպան Նուսաիր Մազրաուին մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենյան ակումբը պայմանավորվել է 24-ամյա մարոկկացի ֆուտբոլիստի գործակալի հետ՝ ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխությունը կազմակերպելու համար։

Կաղմերի միջև կնքվելիք պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականը: Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 4 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Մազրաուին անցկացրել է 32 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։