Դանի Ալվեսը համեմատել է Կիլյան Մբապպեին և Էրլինգ Հոլանդին

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը համեմատել է հարձակվողներ Էրլինգ Հոլանդին և Կիլյան Մբապպեին, որոնք խաղում են համապատասխանաբար Դորտմունդի «Բորուսիայում» և ՊՍԺ-ում։

«Կարծում եմ, որ Մբապպեն ավելի կայացած ֆուտբոլիստ է, քան նորվեգացին խաղի բոլոր առումներով: Մբապպեի վրա կարելի է շատ գումար ծախսել, բայց ոչ Հոլանդի վրա»,- Ալվեսի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։

Այս մրցաշրջանում 21-ամյա Հոլանդը 25 խաղում դարձել է 23 գոլի հեղինակ։ 23-ամյա Մբապպեն 38 խաղում դարձել է 28 գոլի հեղինակ։