Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Էմրե Ջանը կիսվել է իր ապագայի մասին մտքերով։
«Ես կարդացել եմ, որ Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է վաճառել ինձ, բայց կարծում եմ, որ մամուլլը կեղծ տեղեկատվություն է տարածում:
Այս մրցաշրջանում ես գրեթե ոչ մի սխալ թույլ չեմ տալիս դաշտում և հաճախ խաղում եմ 90 րոպե: Չեմ կարծում, որ ակումբը կցանկանա բաժանվել ինձնից»,- ասել է գերմանացին:
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա գերմանացին անցկացրել է 24 խաղ՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։