Պաուլո Դիբալային ցանկանում են թիմ հրավիրել երկու անգլիական ակումբ

«Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում՝ հաղորդում է Corriere dello Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ նրան իրենց շարքում ցանկանում են տեսնել «Արսենալն» ու «Նյուքասլը»:

Հաղորդվում է, որ Դիբալան ցանկանում է լքել իր ներկայիս ակումբը, սակայն նախընտրում է խաղալ Լա Լիգայում։

Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան Իտալիայի առաջնության 22 խաղում դարձել է 8 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։