Էրլինգ Հոլանդը արդեն գիտի, թե որտեղ է շարունակելու մրցելույթները

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ցանկանում է լքել ակումբը՝ հայտնում է լրագրող Միրկո Կալեմեն:

Աղբյուրի տվյալներով՝ 21-ամյա նորվեգացին  ցանկանում է խաղալ «Ռեալում»:

Նշվում է, որ  այս տարբերակը Հոլանդի համար առաջնային է, կարիերան շարունակելու հարցում:

Ընթացիկ մրցաշրջանում ռմբարկուն «Բորուսիայի» կազմում  անցկացրած 24 խաղում դարձել է 23 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։