Ռոբերտ Լևանդովսկու գործակալը հանդիպել է «Բարսելոնայի» ղեկավարների հետ

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»։

Ինչպես հայտնում է Sport.es-ը, կատալոնացիների ղեկավարությունը առնվազն երկու անգամ հանդիպել է լեհի գործակալ Պինի Զահավիի հետ։ Նշվում է, որ բանակցություններն արդյունավետ են անցել։ Ինքը՝ Լևանդովսկին, ցանկանում է տեղափոխվել կատալոնացիների ճամբար, քանի որ կարծում է, որ իր կարիերայի գերմանական  փուլը ավարտված է։

Լեհ հարձակվողը ցանկանում է երեք տարվա պայմանագիր, կնքել կատալոնական ակումբի հետ: