Էրիկ տեն Հագը ցանկանում է լիարժեք կերպով մասնակցություն ունենալ «ՄՅու»-ի տրանսֆերներին

Հայտնի է դարձել, թե «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն ինչ պահանջներ է ներկայացրել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու համար։

Լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն թվիթերյան իր միկրոբլոգում հայտնում է, որ 52-ամյա մասնագետը ցանկանում է լիարժեք կերպով մասնակցություն ունենալ անգլիական ակումբի տրանսֆերային քաղաքականության մեջ: Տեն Հագը մտադիր է անձամբ մասնակցել նորեկների հետ պայմանագրի ստորագրմանը և գործող ֆուտբոլիստների հետ համաձայնագրերի երկարաձգմանը։

Նոր ֆուտբոլիստները պետք է ամբողջությամբ համապատասխանեն հոլանդացի մարզչի և նրա ակումբային նախագծի գաղափարներին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տեն Հագը մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Այաքսը»։