Ռալֆ Ռանգնիկը խոսել է ակումբի նոր մարզչի փնտրտուքների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը հաստատել է, որ «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը կարող է փոխարինել իրեն հաջորդ մրցաշրջանում:

«Ես գիտեմ, որ ակումբը բանակցություններ է վարում մի քանի թեկնածուների հետ։ Նրանց թվում է, նաև Էրիկ տեն Հագը։ Այլևս ավելացնելու բան չունեմ։ Ես մտադիր չեմ քննարկել այս հարցը»,- ասել է Ռալֆը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հոլանդացի մասնագետը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու հիմնական թեկնածուն է: