ԱՊԼ-ի թոփ ակումբը բանակցություններ է վարել Պաուլո Դիբալայի գործակալի հետ

«Արսենալը» հետաքրքրված է «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններով: Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը:

Անգլիական ակումբի ղեկավարությունն արդեն նախնական բանակցություններ է վարել 28-ամյա արգենտինացու հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դիբալան պայմանագրի ժամկետի լրանալուց հետո՝ մրցաշրջանի վերջում կլքի «Յուվենտուսը»՝ ազատ գործակալի կարգավիճակով:

Այս մրցաշրջանում արգենտիանցի հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: