«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ առաջիկա խաղի մասին:
«Մեզ համար բարդ է լինելու: «Ատլետիկոն», ավելի ագրեսիվ է, քան մարդիկ կարծում են:
Նրանք չեն ցանկանում ռիսկի դիմել, բայց հարձակման գծում կազմակերպված են գործում»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Վաղը՝ ապրիլի 5-ին, 1/4 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» Անգլիայում կմրցի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ: