«Լիլի» կիսապաշտպան Հաթեմ Բեն Արֆան կարող է հեռանալ ֆրանսիական ակումբից։
Նա կոնֆլիկտ է ունեցել ֆրանսիական թիմի գլխավոր մարզիչ Ժոսելին Գուրվենեկի հետ, հայտնում է L’Equipe-ը։
35-ամյա ֆրանսիացին մեղադրել է մարզչին խաղին անլուրջ մոտենալու և սխալ ընտրված մարտավարության համար։
Հիշեցնենք, որ Բեն Արֆան հունվարին դարձավ «Լիլի» ֆուտբոլիստ՝ թիմի հետ պայմանագիր կնքելով մինչև մրցաշրջանի ավարտը։