«Բավարիայի» ֆուտբոլիստը 3-4 շաբաթով դուրս է մնացել շարքից

«Բավարիայի» կիսապաշտպան Կորենտեն Տոլիսսոն վնասվածքի ռեցիդիվի պատճառով տեղափոխվել է լազարեթ, հայտնում է Bild-ը։

Ապրիլի 2-ին Բունդեսլիգայի 28-րդ տուրի՝ «Ֆրայբուրգի» դեմ խաղում ֆրանսիացին խաղադաշտ դուրս եկավ 62-րդ րոպեին, սակայն 20 րոպե անց փոխարինվեց։

Այսօր կիսապաշտպանը բացակայել է մյունխենյան ակումբի մարզումից։ Տոլիսոյի մոտ ախտորոշվել է մկանային պատռվածք, որը նրա չորրորդ մկանային վնասվածքն է 2021/22 մրցաշրջանում։ Հաղորդվում է, որ 27-ամյա խաղացողը շարքից դուրս է մնացել 3-4 շաբաթով:

Այս մրցաշրջանում Տոլիսոն «Բավարիայի» կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: