Ֆաբրիցիո Ռոմանոն նոր մանրամասներ է հայտնել Մոհամեդ Սալահի ապագայի մասին

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը ծրագրում է շարունակել ելույթները Անգլիայի Պրեմիեր Լիգայում։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ եգիպտացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է իսպանական «Բարսելոնան», իսկ ինքը՝ ֆուտբոլիստը, դեմ չէ իրեն փորձել նոր առաջնությունում։

Այնուամենայնիվ, Ռոմանոյի խոսքով, եթե նույնիսկ Սալահը լքի ներկայիս ակումբը, միևնույնն է կմնա ԱՊԼ- ում:

29-ամյա Սալահն ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:

Չեմպիոնների Լիգայի ութ խաղում եգիպտացին դարձել է նույնքան գոլի հեղինակ։