«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին գովել է կիսապաշտպան Պեդրիին՝ «Սևիլիայի» դարպասը խփած հաղթական գոլից հետո։
«Պեդրին անհավանական ֆուտբոլիստ է: Նա հիանալի գոլ խփեց։ Նրա խաղը դիտելը մեծագույն հաճույք է:
Ես նրան հանձնարարել եմ ավելի հաճախ հարվածել, թեպետ նա ավելի շատ սիրում է սուր փոխանցումներ կատարել։
Պեդրին արդեն մեր առաջատարն է Պիկեի, Ալբայի, Ալվեսի և տեր Շտեգենի հետ միասին»,- ասել է կատալան մասնագետը: