Սիմոնե Ինձագին վերլուծել է «Յուվենտուսի» նկատմամբ տարած հաղթանակը

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Իտալիայի Ա Սերիայի 31-րդ տուրի խաղում «Յուվենտուսի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0), ինչպես նաև նշել, որ մերժել է պայմանագիրը երկարաձգելու ակումբի ղեկավարության առաջարկը։

«Սա մեծ առաջընթաց է մեզ համար։ Մենք հետապնդում ենք «Միլանին» և «Նապոլիին», գիտենք, որ վերջին շրջանում միավորներ ենք կորցնում, բայց մնացած 8 խաղերում կփորձենք լրացնել բացը։ Ես ճնշում չեմ զգացել, քանի որ, ճիշտն ասած, մրցաշրջանի այս փուլում ավելի լավ ենք գործում, քան ես սպասում էի։

Ես երկու տարվա պայմանագիր ունեմ և կմնամ այստեղ. Ակումբն ինձ արդեն առաջարկել է երկարաձգել այն, բայց ես խնդրեցի սպասել մրցաշրջանի ավարտին»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում DAZN-ը։