Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագիր կկնքի Վինիսիուսի հետ

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է եզրային հարձակվող Վինիսիուսին աշխատավարձի բարձրացմամբ նոր՝ հնգամյա պայմանագիր առաջարկել՝ հայտնում են ակումբին մոտ կանգնած աղբյուրները։

Ներկայումս Վինիսիուսը տարեկան վաստակում է մոտ 3 միլիոն եվրո, ինչը նրան չի բավարարում:

Ակումբը գոհ է բրազիլացու խաղից և պատրաստ է բավարարել նրա ֆինանսական պահանջները: